Արտաշատում 27-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ հարթաշուրթով հարվածել է մեկ այլ երիտասարդի դեմքին
Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Զոհրապ Պ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 24-ամյա Գարիկ Փ.-ի հետ և հարթաշուրթով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք: Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:









