Ռադան հրաժարվել է քննարկման դնել Լիտվինի հրաժարականի հարցը

12:52 • 06.07.12

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօրվա նիստում հրաժարվել է քննարկման դնել խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրաժարականի հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Օրակարգում այս հարցի ներառմանը չի աջակցել և ոչ մի պատգամավոր:

 

Լիտվինը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 3-ին խորհրդարանի կողմից «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի ընդունումից հետո: Այս օրենքով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին: Այս կապակցությամբ հրաժարական է տվել նաև ռադայի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն:

 

Լիտվինը խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 2008 թ.-ի դեկտեմբերի 9-ից: Նա խորհրդարանը գլխավորել է նաև 2002-2006թթ.: