Աջափնյակում Շիրազի փողոցը ժամանակավորապես փակ կլինի
Հուլիսի 7-ին և 8-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ:
Ըստ Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար Քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:









