Տալինի քաղաքապետին զրկել են վարորդական իրավունքից. նա գերազանցել է սահմանված արագությունը
Էստոնիայի մայրաքաղաքային ոստիկանությունը երկու ամսով Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարին զրկել է վարորդական իրավունքից` արագության գերազանցման համար, և պաշտոնյային 320 եվրոյով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով BNS գործակալությանը:
Ըստ ոստիկանության` Սավիսաարի մեքենան Տալին-Նարվա մայրուղու 10.8 կմ-ին երթևեկել է ժամում 84 կմ արագությամբ, երբ ճանապարհի այդ հատվածում թույլատրված է ժամում 50 կմ արագություն:
Նույն օրը քաղաքապետը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ բողոքարկել է որոշումը:
«Նման բան կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա` հիշեցնելով, որ Ներքին գործերի նախարարի նկատմամբ կազմվել է 22 արձանագրություն` երթևեկության կանոնները խախտելու համար:
Ի դեպ, լրատվամիջոցները նշում են, որ սա Սավիսաարի հետ կապված առաջին միջադեպը չէ, սակայն բոլոր դեպքերում էլ նա միայն տուգանվել է, և առաջին անգամ է զրկվում վարորդական իրավունքից:









