Ուսման վճարի մուծման 2 տարբերակ՝ բանակ զորակոչվող ուսանողների համար

14:11 • 06.07.12

Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ՝ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հուլիսի 4-ի նիստում որոշել է բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

 

Ինչպես տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարության կայքից, մասնավորապես, որոշվել է ուսանողներին առաջարկել ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2012-2013 թթ. ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը։

 

Սա, ըստ ԿԳՆ–ի, հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով, կամ բանակից զորացրվելուց հետո սովորել 2014-2015 թթ. ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով: