Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել. ոստիկանություն

13:51 • 06.07.12

Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել և ծեծի մասին հայտարարությամբ ոստիկանություն չի դիմել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Վահրամ Սահակյանի բնակության վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ Վահրամ Սահակյանը մարմնական վնասվածքներ չունի:


Նշենք, որ այսօր Blognews.am կայքում տեղադրված էր Վահրամ Սահակյանի կամ նրան շատ նման ինչ-որ մեկի արյունաշաղախ նկարը՝ բռնության ակնհայտ հետքերով: Նույն կայքը տեղեկացրել էր, որ Վահրամ Սահակյանին դաժան ծեծի են ենթարկել ու փախել: Վահրամն իր հերթին կայքին հայտնել էր անտանելի գլխացավ ունի, չի կարողանում խոսել և դիմել եմ Ոստիկանություն ու գործը հետաքննում են:

 

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի