Արգենտինայի նախկին բռնապետի ցմահ բանտարկությանն ավելացել է ևս 50 տարի

09:45 • 06.07.12

Արգենտինական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտված նախկին բռնապետ, 86-ամյա Խորխե Վիդելային դատապարտել է ևս 50 տարվա ազատազրկման` երեխաների առևանգման մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը: .

 

Վիդելան դատապարտվել էր ցմահ ազատազրկման` մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: 

Վիդելայի կարգադրությամբ` 1976-1983 թթ. առևանգվել են կոմունիստների դեմ պայքարող խունտայի կառավարման օրոք սպանվածների կամ բանտում հայտնվածների երեխաները:


Խունտայի նման գործողությունների զոհերի թիվը 13.000 է, ներառյալ` հղի կանայք, որոնք ծննդաբերում էին ստորգետնյա ծննդատներում:


1976-1981թթ. խունտան ղեկավարած Վիդելայի հետ այս գործի շրջանակում ազատազրկման է դատապարտվել նաև Արգենտինայի վերջին բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն (1982-1983թթ.), ինչպես նաև նախկին զինվորականներ ու քաղաքական գործիչներ:

Ըստ Agence France-Presse-ի` 84-ամյա Բինյոնեն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: