Քենեդիի ինքնասպան եղած կնոջ արյան մեջ հակադեպրեսանտներ են հայտնաբերվել

18:40 • 07.07.12

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ- Ֆրենսիս Քենեդի կրտսերի ինքնասպան եղած կնոջ արյան մեջ հակադեպրեսանտներ են հայտնաբերվել:


Ինչպես հայտնում է Life News-ը, դիահերձման ժամանակ Մերի Քենեդիի արյան մեջ հայտնաբերվել է երեք տիպի հակադեպրեսանտ` տրազոդոն, դիսմեթիլվենլակսաֆին և վենլաֆաքսին:


Միևնույն ժամանակ, նրա օրգանիզմում ալկոհոլ, իսկ ստամոքսում` սնունդ չի հայտնաբերվել: Նրա մահվան պաշտոնական պատճառ էր հայտարարվել կախվելու միջոցով խեղդամահ լինելը:

 

52-ամյա Մերի Քենեդին ինքնասպան էր եղել մայիսի 17-ին, Նյու Յորք նահանգի Մաունթ-Կիսկոյում գտնվող իր տան նկուղում: 

Սպասուհու խոսքով` նրա տիրուհին կարող էր կյանքին վերջ տալ հուսահատությունից ու մենությունից: Նա ծանր էր տանում 2010թ.-ին ամուսնածությունը, անգամ բուժվել է թմրանյութերից կախվածությունից:

Բացի այդ, Մերին խոշոր գումար է պարտք եղել American Express բանկին, որը նրա մահից 2 օր առաջ դատի էր տվել նրան: