Իսպանիայում անցկացվում է Սան-Ֆերմին փառատոնը` ցլերի հետ մրցավազքը
Իսպանիայի Նավարա նահանգի կենտրոն Պամպլոնա քաղաքում սկսվել է Սան- Ֆերմին ամենամյա փառատոնը, որը հայտնի է ցլերի հետ մրցավազքով, տեղեկացնում է Euronews-ը
Հուլիսի 6-ին մեկնարկած փառատոնը կտևի 8 օր: Այդ ողջ ժամանակ բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող են երգել, պարել, հրավառություններ արձակել և նույնիսկ լողալ լողավազաններում, չնայած վերջինն օրենքով արգելված է:
Փառատոնի գլխավոր իրադարձությունը, սակայն, «էնսյերոն» է` ցլերի հետ մրցավազքը քաղաքի փողոցներով: Առաջին մրցավազքը կկայանա այսօր, իսկ երեկոյան ցլերը դուրս կգան մրցաբեմ` ցլամարտիկների հետ «հանդիպման»:
Փառատոնն անցկացվում է արդեն ութ տասնամյակ: Այն հաճախ ավարտվում է նաև դժբախտ պատահարներով: Վազքի ժամանակ ցլերը կարող են տրորել մարդկանց կամ խոցել իրենց եղջյուրով:
1924թ.-ից ի վեր Պամպլոնայում մահացել է 15 մարդ, վերջին դեպքը գրանցվել է 2009թ.-ին:









