Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ, արձակել ավելի քան 1200 կրակոց
Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, այդ խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:









