Կրասնոդարի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 199-ի. աղետի պատճառներից մեկը ջրամբարն է (տեսանյութ)

23:14 • 07.07.12

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 200-ի, այս մասին հայտարարել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի տեղակալ Իվան Սենգերովը:


«Ժամը 23:00-ի տվյալներով, հեղեղումների հետևանքով Կրասնոդարի երկրամասում զոհերի թիվը հասել է 200-ի: Նախորդ հաղորդման համաձայն 105-ին ավելացել է ևս 94 հաղորդում դիակների հայտնաբերման մասին»,- ասել է նա։


«Հյուսիսային Կովկասի բնապահպանական դիտարկում» շարժման ակտիվիստ Սուրեն Ղազարյանն իր հերթին «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ջրհեղեղի պատճառներին են անոմալ քանակի տեղումներն են և ջրամբարից ջրի մեծ քանակի բացթողումը։

Ղազարյանը նոր է ուսումնասիրել Նեբորջաևսկոյե ջրամբարը, որտեղից, ըստ վարկածներից մեկի, տեղի է ունեցել մեծ քանակի ջրի բացթողում: Նրա խոսքով, ինքը եկել է այն եզրահանգման, որ տեղումները ջրածածկման հիմնական պատճառն են:

«Ջրհեղեղը կարող է լինել երկու հանգամանքների համադրություն` շլյուզների բացման և հսկայական քանակի տեղումների, որոնք թափվեցին այս ժամանակ»,- նշել է Ղազարյանը:


Բնապահպան ակտիվիստը հերքել է ջրամբարի պատնեշի փլուզման վարկածը:

 

 

НОВОСТИ LIFE | NEWS - первый по срочным новостям