Իրանի ՌԾՈւ-ն սինգապուրական նավը փրկել է ծովահեններից
Իրանի ռազմանավերը կանխարգելել են սոմալացի ծովահենների հարձակումը Սինգապուրի առևտրական բեռնանավի վրա Կարմիր ծովում, հաղորդում է BBC-ն:
Ծովահենների մոտ 12 մոտորանավակներ շրջապատել են Ադենյան նեղուց մտնող նավը այն գրավելու նպատակով:
Սակայն շուտով գործին խառնվել են իրանական ռազմանավերը, և թեժ փոխհրաձգության արդյունքում սոմալացիները ստիպված փախուստի են դիմել:









