Կուբանի ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 105-ի. Ռուսաստանի ՆԳՆ

22:41 • 07.07.12

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հեղեղումների զոհերի թիվը հասնել է 105-ի, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ օպերատիվ շտաբի ներկայացուցչի հայտարարությանը:


«Ժամը 20:00-ի տվյալներով, հեղեղումների հետևանքով Կրասնոդարի երկրամասում զոհվել է 105 մարդ: Առավել շատ զոհեր կան Կրիմսկի շրջանում` 96 մարդ: Գելենջիկում և Նովորոսիյսկում զոհերի թիվը նույնն է` 9 և 2 համապատասխանաբար», - ասել է գործակալության զրուցակիցը:


Աղետի գոտի է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Փրկարարները, ոստիկանությունը, կազակները և կամավորները միայն Կրիմսկում ջրհեղեղից փրկել են ավելի քան 6 հազար մարդու, հաղորդում է մարզային իշխանության մամուլի ծառայությունը:

Վերջին տվյալներով, Կրիմսկում վնասվել են 4225 տուն:


Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ աղետից տուժել է ավելի քան 13 հազար մարդ: Աղետի գոտում այժմ 700 փրկարար է աշխատում: Արտակարգ դրություն է հայտարարված Գելենջիկում, Նովորոսիյսկում և Կիրմսկում:



Ջրհեղեղների պատճառը տեղատարափ անձրևներն են։