Կուբանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի (տեսանյութ)
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում մոլեգնած հեղեղումների զոհերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 78-ի, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեղեկություններ կային 41 զոհերի մասին:
Շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի բաժնից տեղեկացրել են, որ միայն Կրիմսկում 67 հոգի է զոհվել:
Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ աղետից տուժել է ընդհանուր առմամբ 13 000 մարդ: Աղետի գոտում այժմ 700 փրկարար է աշխատում: Արտակարգ դրություն է հայտարարված Գելենջիկում, Նովորոսիյսկում և Կիրմսկում:
Ջրհեղեղների պատճառը տեղատարափ անձրևներն են, որնք հեղեղների պատճառ էին դարձել նախօրեին՝ առավոտյան:
</p>









