Ղրղըզստանում նախարարը ձերբակալվել է կաշառակերության համար

16:10 • 07.07.12

Ղրղըզական դատարանի որոշմամբ` երկրի սոցիալական զարգացման նախարար Ռավշան Սաբիրովը ձերբակալվել է կաշառակերության փորձի համար, հայտնում է BBC-ն:


Ոստիկանները կաշառքը ստանալու պահին նախ ձերբակալել են Սաբիրովի օգնականին, ով, սակայն, հայտնել է իրավապահներին, որ գումարը պահանջել է իր ղեկավարը, նա էլ վերջինիս կարգադրությամբ է այն վերցնում:
 

Սաբիրովը քննության ընթացքում հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել քննչական մեկուսարան, որտեղ կմնա մինչև օգոստոսի 30-ը: