Բուլղարիայում ավտովթարի արդյունքում հին հունական դամբարաններ են հայտնաբերվել
Բեռնատարի մասնակցությամբ Բուլղարիայում տեղի ունեցած ավտովթարը օգնել է հնագետներին հայտնաբերել Հին Հռոմի ժամանակաշրջանի դամբարաններ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով տեղական Novinite.com պորտալին, որը տեղեկատվությունը ստացել է Բուլղարիայի պատմության պետական թանգարանի տնօրեն Լյուդմիլա Վագալինսկուց:
Բեռնատարը բետոնե սալեր է տեղափոխել դեպի Դեբելիթ գյուղում գտնվող շինհրապարակ և իջել է գետնի տակ: Պատահարը տեղի է ունեցել Բուրգաս և Սրեդեց քաղաքները միացնող ճանապարհին:
Երբ մեքենան կարողացել են դուրս հանել, պարզվել է, որ այն փաստացի ընկել է գերեզմանի մեջ, որը ենթադրաբար, կառուցվել է Ք.ա. երկրորդ կամ երրորդ դարում: Դրա շուրջ ավելի ուշ հայտնաբերվել են նաև հին հռոմեական գերեզմաններ:
Ավտոպատահարի պատճառով վնասվել է դամբարաններից մեկի մարմարե սալաքարի մի հատվածը, որից հասցրել են օգտվել դիակապտները:
Ներկայում տարածքը, որտեղ հայտնաբերվել է դանբարանադաշտը, իշխանությունների կողմից ցանկապատվել է:
Լյուդմիլա Վագալինսկու խոսքով, ժամանակակից բուլղարական Դեբելիթ գյուղի տարածքում նախկինում հռոմեական գաղութ է եղել, որը հիմնվել է Ք.ա. մոտ 70թ:










