Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

18:05 • 07.07.12

Հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում, ըստ նախանական տվյալների, ադրբեջանական կողմի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 1973 թ. ծնված Լևոն Արտուշի Թամրազյանը, այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:


Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի Պառավաքարի պաշտպանական դիրքերում և զոհվածը վանաձորցի է:


Ինչպես հաղորդվեց՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13 –րս կետով (դիտավորյալ սպանություն՝ ազգային ազգային, ռասսակայական կամ կրոնական ատելության և կամ մոլեռանդության շարժառիթով): Կատարվում է նախաքննություն:


Ինչպես Tert.am-ին հայտնեց ՊՆ նորանշանակ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրեթե 97 տոկոսով վստահություն կա, որ սպանությունը կատարվել է դիպուկահարի կողմից:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ համակարտության կողմերին պարբերաբար կոչ է անում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ինչը մշտապես մերժվում է Ադրբեջանի կողմից: