Բորիս Թադիչն ու Հաշիմ Թաչին հնարավոր է իրար ձեռք սեղմեն

16:36 • 07.07.12

Սերբիայի նախկին նախագահ Բորիս Թադիչը որոշել է դադարեցնել Կոսովոյի ինքնահռչակ պետության բոյկոտումը և մասնակցել Հարավարևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների համաժողովին, որն անցկացվում է խորվաթական Դուբրովնիկ քաղաքում:

Համաժողովին մասնակցում է նաև Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին:


Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով DPA գործակալությանը, բոլորի համար անսպասելի է եղել Թադիչի այցը համաժողովին:


Նախորդ տարիներին նա խուսափում էր կոսովցի քաղաքական գործիչների հետ հանդիպումներից` նրանց նման ենթադրությունների առիթ չտալու համար, թե պաշտոնական Բելգրադը ճանաչում է Կոսովոյի անկախությունը:


Կոսովոն մինչև 2008թ.-ը Սերբիայի բաղկացուցիչ մասն է կազմել: