Բրիտանիայի փոխվարչապետն անձամբ է բարձրացրել համասեռականների դրոշը

20:37 • 07.07.12

Բեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլգգն այսօր Լոնդոնում անցկացվող գեյ երթի ժամանակ սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին, կառավարության քարտուղարության շենքի վրա կախելով լսեբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների դրոշը, հաղորդում է The Daily Telegraph պարբերականը: 


Սա առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում, երբ գեյերի դրոշը վեր է խոյանում նախարարության վրա:

Նախարարների խորհրդի քարտուղարությունը, ինչպես և շատ այլ գերատեսչություններ, գտնվում են Լոնդոնի կենտրոնի Ուայթհոլլ փողոցի վրա:


«Խորհրդանշական դրոշը մայրաքաղաքի սրտում բարձրացնելը` փոքրիկ, սակայն շատ կարևոր նշան է այն բանի, որ կառավարությունը և այդ երկիրը պայքարում են հավասար իրավունքների համար», - հայտարարել է փոխվարչապետը:


The Daily Telegraph-ը նշում է, որ Լոնդոնի կենտրոնական այդ փողոցում կարելի է բարձրացնել միայն Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, բրիտանական դքսությունների և Համագործակցության ազգերի դրոշները:


Դրոշը բարձրացնելու համար, երկրի նախարարների խորհուրդը ստիպված դիմել է քաղաքային իշխանություններին, նման բան անելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Նրանք թույլատրել են դա անել, պայմանով, որ Մեծ Բրիտանիայի դրոշը լինի առանձին դրոշակաձողի վրա և գտնվի ավելի հանդիսավոր դիրքում, քան մյուս դրոշը: