Սերենա Ուիլյամսը` Ուիմբլդոն-2012-ի հաղթող
Ավարտվեց թենիսի «Մեծ սաղավարտի»` «Ուիմբլդոնի» կանանց մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին ԱՄՆ-ն ներկայացնող Սերենա Ուիլյամսը և Ագնյեշկա Ռադվանսկան (Լեհաստան), հաղորդում է BBC-ն:
Խաղի առաջին սեթը հեշտությամբ հաղթեց ամերիկուհին` 6:1 հաշվով: Սակայն 2-րդ ում Ռադվանսկան կարողացավ հավաքվել և, օգտվելով Սերենայի թույլ տված սխալներից առավելության հասավ 7:5 հաշվով:
3-րդ սեթում մինչև 5-րդ գեյմը հաշիվը հավասար էր, բայց դրանից հետո կորտում ավելի հաջողակ գտնվեց Ուիլյամսը և 6:2 (ընդհանուր` 2:1) վերջնահաշիվ ձևակերպելով` իր պրոֆեսիանալ կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթեց «Ուիմբլդոնի» գավաթը (2002, 2003, 2009, 2010, 2012):









