Ահաբեկչություն Աֆղանստանում.14 զոհ

11:18 • 08.07.12

Աֆղանստանի հարավային Կանդահար նախանգում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

 

Պայթուցիկները տեղակայված են եղել ճանապարհի կողքին և գործի են դրվել այն պահին, երբ դրանց մոտով անցնելիս է եղել մի բեռնատար և տրակտոր:

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` վերջին 5 տարվա ընթացքում երկրում մեծ աճ է գրանցել մահացությունների թիվը խաղաղ բնակիչների շարքում: 2011թ.-ի ընթացքում այդ թիվը կազմել է 3 հազար մարդ:

 

Աֆղանստանին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ Տոկիոյում անցկացվող համաժողովի ընթացքում երկրի նախագահ Համիդ Քարզայը նշել է, որ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատումն անհնար է առանց մյուս երկների օգնության: