«Եվրատեսիլ-2013»-ը անցկացվելու է Մալմեում
«Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթը անցկացվելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այս մասին հայտարարել է Շվեդիայի հանրային հեռուստաալիքի ներկայացուցիչը, որը հեռարձակելու է երաժշտական մրցույթը:
Կազմակերպիչների խոսքերով՝ «Եվրատեսիլի» հյուրընկալման հայտ էին ներկայացրել Ստոկհոլմը և Մալմյոն: Ընտրությունը կանգ է առել Մալմյոյի վրա՝ դրա հարմարավետ ենթակառուցվածքների շնորհիվ:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը տեղի է ունենալու մայիսի 14-18 ընկած ժամանակահատվածում:









