Զինված ֆրանսիացին 10 մարդու վնասվածքներ է հասցրել` իրեն ակումբ չթողնելու համար
Ֆրանսիայի հյուսիսային Կամբրե քաղաքում զինված տղամարդն առնվազն 10 մարդու վնասվածքներ է հասցրել, երբ նրան թույլ չեն տվել ակումբ մտնել, հայտնում է «Բի Բի Սի»-ն:
Այս միջադեպին նախորդել էր ևս մեկը, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ հարևան Լիլլ քաղաքում և խլել էր 2 մարդու կյանք: Այդ դեպքում ակումբի հաճախորդներից մեկին դուրս էին հանել, ինչից հետո նա վերադարձել է զենքով և կրակ բացել ներկաների ուղղությամբ:









