ԱՄՆ-ում կոնգրեսմենը միասեռ ամուսնություն է գրանցել
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ Բարնի Ֆրենկն առաջին կոնգրեսմենն է երկրում, ով պաշտոնապես միասեռ ամուսնություն է գրանցել, գրում է Boston Globe-ը:
72-ամյա Ֆրենկը երբևէ չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը և երկար տարիներ ապրել է ընկերոջ` 44-ամյա գործարար Ջիմ Ռեդիի հետ: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել 300 հյուրեր, որոնց շարքում էին նաև սենատոր Ջոն Քերին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Պելոսին:
Միասեռականների միջև ամուսնությունը գրանցել է Մասաչուսեթս նախանգի ղեկավար Դևալ Պատրիկը:









