Օլանդը վճռական է Ցեղասպանությունը ժխտող նոր օրինագիծ ներկայացնելու հարցում

10:42 • 08.07.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նախատեսում է 1915-1916 թթ. Հայոց Ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ ներկայացնել, տեղեկացնում է BBC-ն:


Նախորդ նմանատիպ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, սակայն փետրվարին Սահմանադրական խորհրդի կողմից չեղյալ էր համարվել` խոսքի ազատությունը սահմանափակելու պատճառաբանությամբ:


Գործընթացի պատճառով վերջին տարիներին վնասվել էին ֆրանս-թուրքական հարաբերությունները:


Օլանդին նախորդած նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես կառավարությանը հանձնարարել էր նոր օրինագիծ նախապատրաստել:


«Ֆրանսուա Օլանդը կրկին օրինագիծ նախապատրաստելու ցանկություն է հայտնել, որով Հայոց ցեղասպանության ժխտումը կդատապարտվի, ինչպես և նա հայտարարել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:


Հայ համայնքի ներկայացուցիչներն այս հարցով պատրաստվում են հանդիպում ունենալ նախագահ Օլանդի հետ:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ զրույցում ասել էր, թե Սահմանադիր խորհուրդը դարձյալ կարող է մերժել նման օրինագիծը:


Ֆրանսիայի նախագահական նստավայրից, սակայն, երեկ հայտարարել են, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:

«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- ասել են նախագահականից: