Աթենքից մերձակայքում անտառային հրդեհ է
Հուլիսի 8-ին Հունաստանի Ատիկա մարզում՝ Աթենքից ոչ հեռու մեծ անտառային հրդեհ է բռնկվել: Այն մեկուսացնելու համար գործի են դրվել Հունաստանի հրշեջային ավիացիայի մեծ մասը և շուրջ 150 հրշեջ, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Այրվում է Աթենքից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող անտառը:
Հրդեհը մեկուսացվել է 9 ինքնաթիռի և 3 ուղղաթիռի, ինչպես նաև 50 հրշեջ մեքենայի օգնությամբ:
Նշենք, որ հրդեհին նպաստել է չոր շոգ եղանակը, ցերեկը ջերմաստիճանը հասել էր 38 աստիճանի:









