Լիբիայի խորհրդարանական ընտրություններում իսլամիստները պարտություն են կրում

13:16 • 08.07.12

Լիբիայի ազգային ուժերի միությունը, որը միավորում է երկրի լիբերալ կուսակցություններին ինչպես նաև անկախ քաղաքական գործիչներին, Լիբիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է երկրի խոշորագույն Տրիպոլի և Բենգազի քաղաքներում:

Ընտրություններին մասնակցում են նաև նաև իսլամիստների` «Արդարություն և կառուցում» կուսակցությունը, որը «Մուսուլման եղբայրներ» խմբավորման մաս է համարվում, սակայն նրանք զիջում են դիրքերը:


Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, դրանք խիստ նախնական տվյալներ են, իսկ պաշտոնական տվյալները հայտնի կլինեն միայն հաջորդ շաբաթվա վերջում:


Ազգային ուժերի միությունը գլխավորում է Լիբիայի անցումային կառավարության վարչապետ Մահմուդ Ջիբրիլը:
 

Երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ընտելու իրավունք ունեցող շուրջ 2.7 մլն մարդ կամ ընտրողների մոտ 60 տոկոսը:


Ընդհանուր առմամբ 2.500 թեկնածու պայքարում է խորհրդարանի 200 պատգամավորական մանդատի համար: Նրանցից 120-ն ընտրվելու են մեծամասնական ընտրակարգով, իսկ 80-ը` կուսակցական ընտրացուցակներով: