Փարիզում սեքս ոլորտի աշխատողները ցույցի են դուրս եկել կառավարության նոր ծրագրի դեմ
Փարիզում հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև սեքս ոլորտի աշխատողներ, դուրս են եկել ցույցի` բողոքելով մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին պատժելու վերաբերյալ կառավարության ծրագրի դեմ , հայտնում է Reuters-ը:
Բողքի ակցիայի պատճառը Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարար Նաջաթ Վալու-Բելկաչեմի հայտարարությունն է այն մասին, որ «ինքն արմատախիլ կանի մարմնավաճությունը` պատժելով ոչ թե այդ ոլորտում աշխատող կանանց, այլ նրանց ծառայություններից օգտվողներին և դրանց դիմաց վճարողներին»:
Սակայն մարմնավաճառները գտնում են, որ հաճախորդներին պատժելու դեպքում իրենց «բիզնեսն» անկում կապրի:
Նախարարի ծրագիրն, ի տարբերություն մարմնավաճառների, արդեն աջակցության է արժանացել առաջավոր ֆեմինիստների և մի շարք քաղաքական գործիչների կողմից:









