Տեխասում վերամբարձ կռունկ է ընկել.2 զոհ
Տեխասի Դալաս քաղաքում` Ռիչարդսոն համալասարանի շենքի մոտ, վերամբարձ կռունկ է ընկել, ինչի հետևանքով 2 աշխատող է զոհվել, հայտնում է US News-ը:
Ըստ համալսարանի տեղեկատվական տնօրենի` վերամբարձ կռունկը բերվել այդ հատված արվեստի և տեխնոլոգիաների մասնաշենք կառուցելու համար: Իսկ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողներն իրենց գործն ավարտել են և սկսել են քանդել մեքենան: Փլուզմանը նպաստել է նաև ուժեղ քամին:
Փլուզման հետևանքով համալսարանի ուսանողներից և աշխատակազմից որևէ մեկը չի տուժել:









