ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի վարորդն այն վարում է` առանց ամրագոտու
Այսօր` օգոստոսի 9-ի կեսօրին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարահանել է, թե ինչպես է Երևան-Հրազդան ավտոճանապարհին «Ռենջ Ռովեր» մակնիշի 025 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան մայրուղով վարելիս չէր կրում ամրագոտի:
Գ. Շամշյանը Tert.am-ին հայտնում է, որ նշված համարանիշները գրանցված են Ազգային Ժողովի հաշվեկշռում, իսկ նման խախտման համար Ճանապարհային ոստիկանը պետք է վարչական պատասխանատվության ենթարկի օրինախախտ վարորդին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










