Ֆրանսիայի հյուսիսում սկսվել է գնչուների տարհանումը
Ֆրանսիայի հյուսիսում իշխանություններն սկսել են երկրից տարհանել Ռումինիայից ժամանած ներգաղթյալներին: Լիլ քաղաքի արվարձանի գնչուական ճամբարից տարհանվել է ավելի քան 200 մարդ, հաղորդում է BBC-ն:
Մեկ այլ գնչուական ճամբարում իշխանությունները հրահանգել են 15 գնչուկական կացարան վերացնել:
Իրավապաշտպանները այդ միջոցառումներն անվանում են նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիի քաղաքականությունից մնացած արձագանք:
Նրանք պնդում են, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր այդ խնդրի լուծման այլ տարբերակներ առաջարկել:










