Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում կան նաև ռուսներ
Թուրքիայի Մուղլա նահանգում անտառային հրդեհները մարելու նպատակով օդ բարձրացած ուղղաթիռը կործանվել է, հայտնում է TRT Haber-ը: Հաղորդվում է, որ ուղղաթիռում գտնվել են Թուրքիայի 2 և Ռուսաստանի 3 քաղաքացիներ` Աթիվ Աթեշոքը, Օրհան Չելիքը, Ալեքսանդր Գավրիլովը, Նիկոլայ Ատեպալիխինն ու Սերգեյ Խորոխորինը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին, բոլորը զոհվել են:










