Նեպալը իր մինչև 30 տարեկան կին քաղաքացիներին արգելել է աշխատել Մերձավոր Արևելքում

21:19 • 09.08.12

Նեպալի կառավարությունը արգելել է մինչև 30 տարեկան կանանց աշխատանքի մեկնել Մերձավոր Արևելքի պետություններ, հաղորդում է BBC-ն:


Նման միջոցառումների պատճառ է դարձել այդ երկրներում երիտասարդ կանանց շահագործումը: Հաճախ հնչող բողոքների շարքում նշվում են սեռական և ֆիզիկական բռնությունները, աշխատանքի վատ պայմանները, աշխատավարձերի չվճարումը:


Մեկուկես տարի առաջ Նեպալում հանվել էր կանանց՝ դեպի Պարսից ծոցի երկրներ աշխատանքային միգրացիայի լիակատար արգելքը, որը գործում էր 12 տարի:


Արգելքը սահմանվել էր այն բանից հետո, երբ երիտասարդ կինը, ով Քուվեյթում բռնության զոհ էր դարձել, ինքնասպանություն էր գործել: Այդ միջադեպը Նեպալում բողոքի զանգվածային ալիք էր բարձրացրել: