Ավստրիայի ՆԳՆ նախկին ղեկավարին մեղադրում են կաշառակերության մեջ
Վիեննայի դատարանը Ավստրիայի ներքին գործերի նախկին նախարար Էրնստ Շտրասսերին մեղադրել է կաշառակերության մեջ, հաղորդում է BBC-ն:
Եթե նրա մեղքը ապացուցվի, նախկին պաշտոնյային կարող է մինչև 6 տարի ազատազրկում սպառնալ:
Նախորդ տարվա մարտին Շտրասսերը ստիպված էր լքել Եվրախորհրդարանի անդամի պաշտոնը այն բանից հետո, երբ բիրտանական ԶԼՄ-ները մերկացրեցին օրենսդրական փոփոխություններ կատարելու դիմաց նրա կողմից կաշառք վերցնելու միջադեպերը:
Շտրասսերի հետ Sunday Times պարբերականը կարողացել էր մերկացնել Եվրախորհրդարանի ևս երկու անդամի կաշառք ստանալու դեպքեր:










