Ավելի քան 100 սիրիացի փախստականներ ձկնորական նավով հասել են Իտալիայի ափեր
Փախստականներով լի ձկնորսական նավ է այսօր հայտնաբերվել իտալական իրավապահ մարմինների կողմից և ուղեկցվել Իտալիայի հարավի Կրոտոնե նավահանգիստ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանությունների հայտարարությանը:
Նավի վրա, բացի 124 սիրիացիներից եղել են նաև 30 աֆղանցի և 3 թուրք, որոնցից 2-ը կածկածվում են մարդկանց վաճառքի մեջ:
Սիրիացի փախստականների շարքում 30 կին և 40 երեխա կա: Եթե Իտալիայի իշխանությունները նրանց մերժեն ապաստան տրամադրել, ապա բոլոր փախստականները հայրենիք կուղարկվեն:










