Արարատում ավտովթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
Շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 25 ՕՏ 149 պ/հ (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Այվազյան) և «ՎԱԶ 2121» մակնիշի 04 ՕԼ 060 պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Աբրահամյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Հ. Աբրահամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վեդու հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:










