Բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց հյուրերը չեն հարգում ՀՀ օրենքը (լուսանկարներ)
Մինչ Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքային իշխանությունները ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, որ իրենք ամենախիստ միջոցներով պայքարելու են այն վարորդների դեմ, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց ավտոմեքենաներին չեն ունենա ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ, հասարակ քաղաքացին ասես չի ուզում հավատալ այդ խոսքերին:
Այսօր` օգոստոսի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց` փողոցի 2-րդ շարքում, կայանվել «Մերսեդես Ջի» մակնիշի 010 ՍԼ 01 համարանիշի ավտոմեքենան, իսկ դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Նույն վայրում կայանված «Լեքսուս» մակնիշի 99 DԼ 999 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց նույնպես բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Նույն քաղաքապետարանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 001 ՕՍ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր տեխզննման կտրոնը:
Մոտակայքում հավաքված քաղաքացիները, տեսնելով, որ Գ.Շամշյանը նկարահանում է, արդարացիորեն բողոքում էին. «Առաջին հերթին թող պետական չինովնիկը առաջնորդվի օրենքով և օրենքի բառ ու տառի պահապանի կեղծ թիկնոց չգցի իր ուսերին»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










