Վենեսուելայում ամերիկացի վարձկան է ձերբակալվել
Վենեսուելայում ամերիկացի վարձկան է ձերբակալվել, ով փորձել է Կոլումբիայի տարածքով ապօրինի ներթափանցել երկիր, հայտնել է երկրի նախագահ Ուգո Չավեսը:
CNN-ի փոխանցմամբ` նախագահը հայտնել է, որ «արտաքինից դատելով` վարձկանը» սահմանին ձերբակալվել է 5 օր առաջ: Ներկայում նա հարցաքննվում է: Չավեսի խոսքով` նա Վենեսուելա է ուղարկվել կառավարության աշխատանքը խաթարելու նպատակով:
Նրա անունը երկրի առաջնորդը չի հայտնել` միայն նշելով, որ նա լատինամերիկյան ծագմամբ ԱՄՆ քաղաքացի է: Ձերբակալության ժամանակ, նրա մոտից առգրավվել է «նոութբուք` գրանցված կոորդինատներով», իսկ անձնագրից պարզ է դարձել, որ նա վերջին ժամանակներում եղել է Իրաքում, Աֆղանստանում ու Լիբիայում:
Միջադեպի հետ կապված` Չավեսը խոստացել է ուժեղացնել զգոնությունը, թույլ չտալ օտարերկրյա վարձկաննների ներթափանցումը երկիր:










