Դիարբեքիրի հայկական եկեղեցին «Մոր և մանկան ուսումնական կենտրոն» է դարձել (լուսանկարներ)
Դիրաբեքիրի 350-ամյա հայ կաթոլիկ եկեղեցին փրկվել է ավերումից և վերածվել ուսումնական կենտրոնի:
1650-1700 թթ-ին կառուցված եկեղեցին, 4 տարի առաջ վերակառուցվել է:
Դրանից հետո Սուրի գյուղապետարանը ստանձնել է դրա պաշտպանությունը և մի նախագծի շրջանակներում այն վերածվել է «Մոր և մանկան ուսումնական կենտրոնի»: Այստեղ կրթություն են ստանում սոցիալապես վատ պայմաններում ապրող 80 երեխա:
«Այստեղ տները կարծես մեջ-մեջ լինեն, փողոցները նեղ են, իսկ երեխաները խաղալու այգիներ չունեն: Նրանք ստիպված են լինում խաղալ փողոցներում: Այս կերպ կտրել ենք երեխաներին փողոցից ու լուծել նրանց առողջ զանգացման հարցը»,- ասել է գյուղապետ Մուսթաֆա Քըլըչը:
Եկեղեցու սրահներից մեկը վերածվել է գորգագործություն ուսանելու դասարանի, որտեղ երիտասարդ մայրերը թե' մասնագիտություն են ձեռք բերում, թե' ներդրում ունենում ընտանեկան բյուջեում:










