ՀԱԿ երիտասարդները կազմակերպել էին ֆլեշ-մոբ՝ ի պաշտպանություն ազատազրկված ակտիվիստների

14:21 • 10.08.12

ՀԱԿ երիտասարդները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ֆլեշ-մոբ. այն նվիրված էր 2011 թ. օգոստոսի 9-ի դեպքերին և դրան հաջորդած «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները:



Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին:


2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ինչի համար դատապարտվեց 6 տարի ազատազրկման, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ 3 տարի, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկման:

 

Ստորև նեկայացնում ենք տեսանյութը.