Լիբիայի խորհրդարանը կգլխավորի Կադաֆիի վաղեմի հակառակորդը

10:53 • 10.08.12

Լիբիայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ է ընտրվել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մոհամեդ ալ- Մաղրիֆը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ալ Մաղրիֆը, ով փաստացի դարձել է պետության ժամանակավոր ղեկավարը, հայտնի է որպես իսլամական հայացքների կողմնակից:


Քվեարկության արդյունքում ալ- Մաղրիֆը ստացել է կոնգրեսի 200 անդամներից 113-ի ձայնը, իսկ նրա հիմնական մրցակից, անկախ թեկնածու Ալի Զիդանին իր ձայնն է տվել 85 կոնգրեսական:

Ինչպես հայտնում է Reuters-ը, «Ազգային ճակատ»-ը ստեղծվել է 1981թ.-ին հիմնադրված «Հանուն Լիբիայի փրկության ազգային ճակատ» շարժման հիման վրա, որը դեմ էր հանդես էր գալիս այն տարիներին իշխանության ղեկին գտնվող Մուամար Կադաֆիին:

Գերագույն ազգային կոնգրեսի ընտրություններն անցկացվել են հուլիսի 7-ին:Լույս օգոստոսի 9-ի գիշերը Մուամար Կադաֆիի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկը ստանձնած Ազգային անցումային խորհուրդն իշխանությունը փոխանցել է կոնգրեսին: