Վրաստանը քննադատել է Մեդվեդևի այցը Հարավային Օսիա

13:53 • 10.08.12

Վրաստանի արտգործնախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հարավային Օսիա, հայտնում է apsny.ge-ն: Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության`  ՌԴ վարչապետն օգոստոսի 8-ին «ապօրինի է գտնվել Վրաստանի սուվերեն տարածքում»:

 

 

«Գրավյալ տարածքներ այցելությունը, առանց Թբիլիսիի համաձայնության,  խախտում է «Գրավյալ տարածքների մասին» վրացական օրենքը: Կրեմլում պետք է գիտակցեն, որ Վրաստանի տարածքային ամբողջականության մասին միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է»,- հայտնել է ԱԳՆ-ն:

 

 2008թ.-ի պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ վարչապետն այցելել էր Հարավային Օսիա: Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչ պատերազմը, Ռուսաստանն ունեցել է վրացական ագրեսիային հակազդելու ծրագիր: