Պայթյուն իրաքյան շիական մզկիթում. կան զոհեր և վիրավորներ

18:50 • 10.08.12

Նվազագույնը 2 մարդ է զոհվել և ավելի քան 50-ը վիրավորվել է պայթյունից, որն այսօր իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Իրաքի հյուսիսում շիադավան համայնքի մզկիթներից մեկում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Տեղի ոստիկանության հաղորդմամբ, հարձակումը կազակերպվել է ուրբաթօրյա աղոթքից հետո Մոսուլ քաղաքի մզկիթներից մեկում:


Վերջին ամիսներին կտրուկ ավելացել է շիաների դեմ ուղղված ահաբեկչությունների թիվը: