Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող երկու անձինք

10:39 • 10.08.12

Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, ով սույն թվականի մարտի 14-ից ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգքրի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» և «Գ» կետերի (կողոպուտ) հատկանիշներով:

 

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 7-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և օգոստոսի 9-ին Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955 թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, ով ս/թ մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: