Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայի թիվ 22/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Կիրովի փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ի վրա, երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում իրար են բախվել «ՈւԱԶ» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «ՈւԱԶ»-ի ուղևորը և «ԳԱԶ-31105»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 9-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան-Գործարանային խաչմերուկում գտնվող բենզալցակայանի պատին է բախվել «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:










