Կրակոցներ ամերիկյան գիշերային ակումբում. 3 մարդ է զոհվել

20:24 • 10.08.12

Նվազագույնը 3 մարդ զոհվել և ևս 3-ը վիրավորվել է ԱՄՆճի Ալաբամա նահանգի Դոթան քաղաքի Teaser's գիշերային ակումբում  հանցագործի արձակած կրակոցներից, հաղորդում է «Ասոշեյթեդ փրեսս» գործակալությունը` հղում կատարելով ոստիկանությանը:

 

Ոստիկանության ներկայացուցչի հաղորդած տեղեկություններով` հարձակում իրականացրած անձին կարողացել են ձերբակալել: Ոստիկանությունը նշում է, որ հանցագործը կրակել է ատրճանակից:


Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով, կրակոցները արձակել է, ենթադրաբար, 22-ամյա Քլարկ Պետերսոնը:


Հանցագործության դրդապատճառները դեռ անհայտ են: Ոստիկանությունը քննություն է անցկացնում: