Ղազախական ցորենի տրանզիտը կիրականացվի Ադրբեջանով ու Վրաստանով

19:46 • 10.08.12

Հաջորդ տարվանից Ղազախստանը կհրաժարվի ցորենի տրանզիտը Սև ծովով, այսինքն Ռուսաստանի տարածքով իրականացնելուց: Ինչպես հաղորդում է 1news.az-ը`այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ցորենի միության նախագահ Նուրլան Տլեուբաևը:


«2014թ-ին առաջին եռամսյակի ընթացքում Թուրքիայի և Վրաստանի միջև կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը: Մեր ցորենը կանցնի Ակտաու նավահանգստով, վագոնները կանցնեն Անդրբեջան ապա Վրաստան և կհայտնվեն Թուրքիայում»,- ասել է Նուրլան Տլեուբաևը: