ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլահ»-ի նկատմամբ Ասադին աջակցելու համար

21:12 • 10.08.12

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այսօր հայտարարել է լիբանանյան «Հեզբոլահ» շարժման դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Շարժումը «մեղադրվում է» սիրիական նախագահ Բաշար Ասադի կառավարությանը աջակցելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով նախարարության կայքին:


ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, «Հեզբոլահ»-ը Սիրիայի բանակին նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Բացի այդ, շարժման ներկայացուցիչները մասնակցել են սիրիական զինծառայողներին պատրաստելու գործընթացին:


Սահմանված պատժամիջոցները նախատեսում են բոլորտեսակի ֆինանասկան ակտիվների սառեցում, որոնք շարժման մասնակիցները կարող են ունենալ ամերիկյան բանկերում: Բացի այդ,ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է համագործակցել «հեզբոլահ» շարժման անդամների հետ: