Հնդկիկ նախարարը պաշտոնյաներին թույլատրել է գողություն անել

15:43 • 10.08.12

Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգի նախարար Շիվպալ Յադավը հայտարարել է, որ պաշտոնյաները կարող են բյուջեից ոչ մեծ քանակությամբ գումար գողանալ:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Շիվպալ Յադավը նաև հայտարարել է, որ սոցիալական նախագծերի համար նախատեսված գումարներ յուրացնելն անընդունելի է:
 

Ավելի ուշ նախարարը հայտարարել է, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են իր միտքը և ինքը կոռուպցիան չի խրախուսում: