BMW-ի ինժեներները փոքրիկ Z3 ռոդսթերի կապոտի տակ 12 գլանային շարժիչ են տեղավորել (լուսանկարներ)
BMW-ն ներկայացրել է իր ինժեներների մտքի թռիչքը` առաջին սերնդի թեթև «Ռոդսթեր Z3»-ի խելահեղ մոդիֆիկացիան, որի կապոտի տակ հնարավոր է եղել տեղավորել BMW-ի V12 շարժիչը, հաղորդում է Autocar պարբերականը:
BMW-ից նշել են, որ նման մեքենայի ստեղծումը բացառապես ինժեներական խնդիր էր, և մեխանիկները որոշել էին պարզել, թե ինչ հնարավորություններ ունի հայեցակարգը:
Բացի ներկայացված լուսանկարներից, մեքենայի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան: Պարբերականի մասնագետները կարծում են, որ BMW Z3-ի մեջ տեղավորվել է մոդելի դրոշակակիր 850CSi շարժիչը, որը 5,7լ ծավալ ունի և 380 ձիաուժ հզորություն:
Համեմատության համար նշենք, որ «Ռոդսթեր Z3»-ի ամենահզոր M տարբերակը 3,2 լ ծավալով է և մոտ 320 ձիաուժ հղորությամբ:










